«Պարի Սեն Ժերմենի» կազմում փայլուն մրցաշրջան անցկացնող շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հնարավոր է արդեն այս ամռանը հեռանա փիմից, մանավանդ որ ակումբի պայմանագրի ժամկետն ավարտվում է, իսկ դրա երկարացման վերաբերյալ խոսակցություններ չկան: Շվեդին մեծ անհամբերությամբ են սպասում Անգլիայում: Մասնավորապես՝ «Մանչեստր Յունայթեդում», որտեղ տեղի է ունենալու մարզչի փոփոխություն ու խոսակցություններ կան, չնայած դրանց հակասականությանը, որ այն գլխավորելու է Ժոզե Մոուրինյոն, ով Իբրահիմովիչին շատ է ուզում տեսնել իր ապագա թիմի կազմում: Եթե այս գործարքը չկայանա, ամենայն հավանականությամբ ֆուտբոլիստը կարիերան շարունակի ԱՄՆ-ում, ուր վերջին տարիներին շատ են տեղափոխվում անվանի ֆուտբոլիստներ: Պատճառներից մեկն էլ այստեղ տրվող բարձր վարձավճարներն են:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ